Ղազախստանում կտրուկ թանկացել է մսամթերքը

Ղազախստանում կտրուկ թանկացել է մսամթերքը
Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 17 տոկոսով թանկացել է մսամթերքը Ղազախստանում, այն դեպքում, երբ անցած տարվա համեմատությամբ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների մսամթերքի արտադրությունն ավելացել է 8 տոկոսով:



Այս մասին հայտնում է Energy Prom-ը:



Ընթացիկ տարվա 10 ամիսների կտրվածքով տեղական միս արտադրողները ներքին շուկա են մատակարարել 197,6 հազար տոննա մսամթերք, ինչը 2,1 տոկոսով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածը: Ու չնայած այս ամենին, մեկ կիլոգրամ մսի արժեքը Ղազախստանում միջինացված ցուցանիշով կազմում է 1 400 տենգե, որը համարժեք է 4 ԱՄՆ դոլարին: