«Հրապարակ»․ Նոր նախագահին խորհրդարանը կընտրի փետրվարի 28-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում

«Հրապարակ»․ Նոր նախագահին խորհրդարանը կընտրի փետրվարի 28-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում
Այս տարի ոչ թե թեժ աշուն, այլ ձմեռ է սպասվում։ Պատգամավորները գրեթե չեն հանգստանալու, այսօր ավարտվում է արտահերթ նստաշրջանը, սակայն հունվարի 15-ից մեկնարկում է ԱԺ հաջորդ քառօրյան։ Խնդիրն այն է, որ հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40, եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ: Սա նշանակում է, որ նոր նախագահին խորհրդարանը պետք է ընտրի հաջորդ տարվա մարտի սկզբներին՝ փետրվարի 28-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում։ Իսկ նախագահի ընտրությունից անմիջապես հետո մեխանիկորեն հրաժարական կներկայացնի կառավարությունը։