Ընդդիմության երթը կառավարական առանձնատների մոտ է , ոստիկանական ուժեր են կուտակվել

Ընդդիմության երթը կառավարական առանձնատների մոտ է , ոստիկանական ուժեր են կուտակվել

Ընդդիմության երթն այժմ կառավարական առանձնատների մոտ է։ Այստեղ ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել, հսկում են կառավարական առանձնատները։

Հիշեցնենք, որ Փաշինյանի հրաժարականը պահանջողները շրջում են Երևանի փողոցներում, ժամը 15:40-ին նախագահ Արմեն Սարգսյանը պետք է ընդունի ընդդիմության պատվիրակությանը։

«Էս շենքում թաքնվածից ակնկալիքներ չկան»,- ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։