ԱՄՆ-ն մեղադրել է Իրանին եմենցի ապստամբներին աջակցելու համար

ԱՄՆ-ն մեղադրել է Իրանին եմենցի ապստամբներին աջակցելու համար
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Իրանը մասնակից է եմենցի հուսիտ ապստամբների կողմից Սաուդյան Արաբիայի տարածքի ռմբահարմանը: Այս մասին, ըստ CNN-ի հաղորդման, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին: Նշենք, որ հերթական անդամ ապստամբ հուսիտները բալիստիկ հրթիռ են արձակել Յամամայի թագավորական պալատի ուղղությամբ այն ժամանակ, երբ պալատում տեղի էր ունենում սաուդյան միապետության ղեկավարության հանդիպումը: Նիկի Հեյլին նշել է ՄԱԿ ԱԽ-ում ունեցած իր ելույթի ընթացքում, որ չնայած իրենց կոնկրետ այս ռմբահարման հետ կապված բավարար տեղեկություններ չունեն, սակայն, նախկինում իրականացված հարվածները հաշվի առնելով կարող են նշել, որ հրթիռներն ունեն իրանական ծագում: Նշենք, որ ՄԱԿ-ը պաշտոնապես հայտարարել էր, որ դեռ չի կարող հստակ գնահատականներ տալ հրթիռների հետ կապված եւ ուսումնասիրում է ունեցած տվյալները, զերծ մնալով կոնկրետ մեղադրանքներից: