Արեւմտյան կոալիցիան հերքում է թուրքական պարբերականի հրապարակումը

Արեւմտյան կոալիցիան հերքում է թուրքական պարբերականի հրապարակումը
ԱՄՆ կողմից գլխավորվող միջազգային հակաահաբեկչական կոալիցիան հերքել է թուրքական մամուլում ի հայտ եկած հրապարակումներն այն մասին, թե ԻՊ խմբավորման ղեկավար Աբու Բաքըր ալ-Բաղդադին գտնվում է Սիրիայում գտնվող ամերիկյան զորակայաններից մեկում, ամերիկյան զինվորականների հսկողության ներքո:



РИА Новости-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել կոալիցիան՝ նշելով, որ իհարկե կուզենային, որ ալ-Բաղդադին արդեն իրենց ձեռքում լիներ, սակայն դա այդպես չէ, եւ կոալիցիան չունի տեղեկություններ նրա գտնվելու վայրի մասին:



Հիշեցնենք, որ թուրքական Yeni Safak-ը գրել էր, որ ալ-Բաղդադին գտնվում է ամերիկացի զինվորականների հսկողության ներքո: