Շարականը կիթառով
«Նարեկացի» արվեստի միությունում կիթառի երեկո էր։ Բեմում երիտասարդ ժպտերես մի աղջնակ էր իր մեծ կիթառով։ Նա, ի տարբերություն իր հասակակիցների, կիթառով չնվագեց իսպանական կրակոտ, սիրային մոտիվներով կատարումներ ու չերգեց, նա նվագեց դասական ստեղծագործություններ կիթառով։
Մենահամերգով հանդես եկավ Սիրիայից Հայաստան տեղափոխված, կիթառահար Բարդի Մինասյանը։ Հնչեցին Կոմիտասի, Ֆ. Տառեգայի, Ի. Ալբենիսի, Լ. Բրաուերի, Ն. Կոշկինի, Ա. Դյումոնդի ստեղծագործությունները: Այն, որ Կոմիտասի երաժշտությունը հնչում է կիթառով, արդեն անզուգական էր, հանդիսատեսին հուզեց նաև ուշագրավ մի կատարում. Բարդին ներկայացրեց 11-րդ դարի Գրիգոր Մագիստրոսի մի շարական իր իսկ մշակմամբ՝ կիթառի նուրբ, հոգեցունց հնչյուններով։
Երբ Բարդին առաջին անգամ նվագեց Նարեկացի արվեստի միությունում սիրիահայերի համար կազմակերպված համերգի ժամանակ, միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը, լսելով նրա կիթառի դասական հնչյունները, առաջարկեց Բարդիին մենահամերգ ունենալ։ Եվ ամիսներ անց կայացավ մենահամերգը։ Դահլիճում էին ինչպես երիտասարդ կատարողի ուսուցիչները, մտերիմները, այնպես էլ կիթառի և նրա երաժշտության սիրահարները։
Բարդի Մինասյանը նախնական երաժշտական կրթություն է ստացել Սիրիայում։ Երբ տեղափոխվեցին հայրենիք, և նա մասնագիտություն ընտրելու երկընտրանքի առջև կանգնեց՝ երաժշտություն թե նկարչություն, քանզի նա նաև լավ նկարում է, հաղթեց երաժշտության հանդեպ տածած սերը։ Նա ընդունվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ բակալավրի կրթություն ստանալով կոմպոզիցիայի, մագիստրատուրան շարունակելով կիթառի բաժնում։ Բարդին այժմ ստեղծագործություններ է գրում կիթառի համար, և ուզում է դառնալ երաժշտական աշխարհում, ըստ էության, հազվադեպ հանդիպող՝ կոմպոզիտոր կիթառահար։ Նա խոստացավ հաջորդ մենահամերգին հանդիսատեսին ներկայացնել կիթառի համար գրած իր իսկ ստեղծագործությունները։
Բարդիի համար երաժշտական աշխարհում բոլոր գործիքները մի տեղում են, կիթառն անջատ է՝ իր ուրույն տեղում, քանզի, ըստ նրա, կիթառը շատ զգացական գործիք է։ Նա սիրում է իր կիթառը, նվագում է գորովանքով՝ զգալով ամեն մի լարի նուրբ թրթիռը։ Թերևս լավագույնս կարելի է բնութագրել հախվերդյանական տողերով.
Ա՜խ, կիթա՛ռ, կիթա՛ռ, սրտակի՛ց բարեկամ,
Ա՜խ, կիթա՛ռ, կիթա՛ռ, իմ ընկե՛ր իսկական:
Ո՞վ է քեզ հնարել
Հրաշքով մոգական՝
Այդքան նուրբ ու քնքուշ
Ու այդքան տիրական:
Օրինակելի է, որ երիտասարդ, կենսուրախ հայ աղջիկը, ծնվելով, մեծանալով օտար երկրում, նախընտրում է մոդայիկ համարվող զվարճությունների փոխարեն վեր հանել դասական, ազգային երաժշտության գանձարանի անփոխարինելի մեղեդիները, իր մշակումներն անել և ներկայացնել դրանք նորովի՝ կիթառի անզուգական հնչյուններով:
**Վարդինե Իսահակյան**

Կարծիքներ