Ուսանողները փակվել են լսարանում եւ հացադուլ հայտարարել

Ուսանողները փակվել են լսարանում եւ հացադուլ հայտարարել
Տարկետման վերացման դեմ պայքարող ուսանողներից երկուսը՝ Դավիթ Պետրոսյանը եւ Յուրի Ավագյանը այսօր հացադուլ են հայտարարվել. նրանք փակվել են ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում։



«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգող **Դավիթ Պետրոսյանը** **Hraparak.am**֊ի հետ զրույցում ասաց, որ այս ծայրահեղ քայլին գնացել են, քանի որ բանակցությունները արդյունք չեն տվել. «Մեկ ամիս բանակցություններ են եղել, որի ժամանակ մենք հանդիպել ենք ԿԳ նախարարի, Պնախարարի, փոխնախարարի, 4 բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Բանակցությունները արդյունք չտվեցին։ Եթե նշվում էր, թե զիջում է լինելու, ոչ մի զիջում էլ տեղի չի ունեցել։ Սկզբում ասվում էր, որ բացառիկ ուսանողները պետք է անցնեն, 2 օր առաջ նախագահը ասաց, որ հանճարեղ ուսանողներ պետք է լինեն։ Մեզ առաջարկում են՝ չափորոշիչներ ներկայացնել հանճարեղ ուսանողների համար, բայց մենք այդ չափորոշիչները չունենք»։



Դավիթը նշեց, որ հացադուլը կդադարեցնեն այն ժանանակ, մինչեւ իրենց պատասխան տան։ Հիշեցնենք՝ դեռևս մեկ ամիս առաջ ուսանողները դասադուլ և հացադուլ էին հայտարարել տարկետման իրավունքի վերացման դեմ օրինագծի վերացման պահանջով: Ի վերջո պայքարն ավարտվեց նրանով, որ իշխանություններն ուսանողներին կլոր-սեղան քննարկման հրավիրեցին՝ նշելով, որ կքննարկեն նրանց առաջ քաշած պայամանները: Օրինագիծն ընդունվեց, իսկ ուսանողների պահանջները չիրագործվեցին:



**Աննա Պապիկյան**