ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:



Դեկտեմբերի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:



**Սոթք-Քարվաճառ** ավտոճանապարհին և **Վարդենյաց լեռնանցքում** տեղ-տեղ առկա է մերկասառույց: 



Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 



Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: