Ֆիլիպիններում սողանքից 26 մարդու կյանք է խլել

Ֆիլիպիններում սողանքից 26 մարդու կյանք է խլել
Ֆիլիպինների կենտրոնական շրջաններում սողանքից 26 մարդ է զոհվել: Հողաշերտի հոսքը վնասել է չորս քաղաքների: Այս մասին հայտնում է Вести.ru-ն: Բոլոր զոհերի դիակներն արդեն դուրս են բերվել հողաշերտի տակից: Նշենք, որ սողանքը սկսվել է «Կայ Տակ» տրոպիկական փոթորկի հետեւանքով, որն արդեն հասել է Ֆիլիպինյան կղզեխմբին: Այս տարեսկզբից սկսած այն Ասիայում թվով 26-րդ խաղաղօվկիանոսյան ցիկլոնն է: