Սաուդյան Արաբիան սկսել է ուրանի հետախուզում իրականացնել

Սաուդյան Արաբիան սկսել է ուրանի հետախուզում իրականացնել
Սաուդյան Արաբիան գործարկել է ուրանի հետախուզման երկրաբանական նախագիծ, այն դիտարկելով որպես էներգիայի այլընտրանքային  աղբյուր նավթին: Այս մասին հայտնում է OKAZ  պարբերականը: Երկրաբանական-հետախուզական աշխատանքները իրականացվելու են Հայիլի նահանգում եւ հաշվարկված է, որ կտեւեն մինչեւ երկու տարի: Աշխատանքներն իրականացվելու է Աբդալլահ թագավորի անվան միջուկային եւ վերականգնվող էներգետիկայի ուսումնասիրությունների գիտական կենտրոնը: Սաուդյան միապետության գլխավոր երկրաբան Զաքիր Նուվաբը հայտարարել է, որ հնարավոր հայտնաբերվելիք ուրանի պաշարները չեն օգտագործվելու ռազմական նպատակներով: