Մոսկվայում վախճանվել է Գեորգի Նաթանսոնը

Մոսկվայում վախճանվել է Գեորգի Նաթանսոնը
Կյանքի 97-րդ տարում իր մահկանացուն է կնքել կինոռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական դերասան Գեորգի Նաթանսոնը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը: Ըստ հաղորդման, կինոռեժիսորի մահվան լուրը հաստատել է Նաթանսոնի դուստրը, նշելով, որ Գեորգի Նաթանսոնը վախճանվել է տանը` Մոսկվայում:



Նաթանսոնը հայտնի է որպես կինոռեժիսոր, դրամատուրգ եւ սցենարիստ: Նրա ֆիլմերից են`«Ավագ քույրը», «Վերստին սիրո մասին», «ԽՍՀՄ դեսպանը»,«Վալենտին եւ Վալենտինա», «Ամեն ինչ կմնա մարդկանց» ժապավենները: