Ահաբեկչական հարձակում ՆԱՏՕ-ի զինվորականների վրա` Աֆղանստանում

Ահաբեկչական հարձակում ՆԱՏՕ-ի զինվորականների վրա` Աֆղանստանում
Ականապատ ավտոմեքենա է պայթել Աֆղանստանի Ղանդահար քաղաքում ՆԱՏՕ-ի զինվորական պահակախմբի հարեւանությամբ: Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը: Ահաբեկչական բռնարարքի հետեւանքով զոհվել է մեկ կին, տուժել եւս չորս քաղաքացիական խաղաղ բնակիչ: Վնասվել են հարեւանությամբ գտնվող մի քանի շենքեր եւ մեքենաներ: Զինվորականների շրջանում, ըստ հաղորդման, տուժածներ չկան: Այս ամսվա ընթացքում սա երկրորդ նման բռնարարքն է: Համանման ձեռագրով նախորդ բռնարարքը տեղի էր ունեցել Աֆղանստանի արեւելքում գտնվող Ջելալաբադ քաղաքում, որի հետեւանքով զոհվել էին վեց մարդը, որոնց շարքում մեկ երեխա, եւ տուժել 13 մարդ: Ահաբեկչությունն  այդ ժամանակ, իրականացվել էր մահապարտ մոտոցիկլիստի կողմից: