47 քննական կենտրոն

47 քննական կենտրոն

Այս տարի կենտրոնացված քննությունների անցկացման համար ձեւավորվել է 47 քննական կենտրոն, որոնցից 17-ը՝ Երեւանում, մյուսները՝ մարզերում: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի հանրապետությունում ստեղծվել էր 33 քննական կենտրոն, որից 10-ը՝ Երեւանում: Քննություններից մեկ օր առաջ արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ծառայությունը կախտահանի քննական բոլոր կենտրոնները, քննական օրերին դիմորդներն ու կազմակերպչական աշխատակազմը պարտադիր կջերմաչափվեն:

Համապատասխան վերահսկողություն կիրականացնեն նաեւ առողջապահության նախարարության եւ ոստիկանության ներկայացուցիչները: Նախարար Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ քննությունների ընթացքում դիմորդների եւ կազմակերպչական աշխատանքներ իրականացնող անձնակազմի վարակման ռիսկերը չեզոքացնելու եւ անվտանգության կանոնները պահպանելու ուղղությամբ: