Ուկրաինայի բնակչությունը վերջին 9 ամիսներին նվազել է 150 հազարով

Ուկրաինայի բնակչությունը վերջին 9 ամիսներին նվազել է 150 հազարով
Ուկրաինայի բնակչությունը այս տարվա երեք եռամյսակներում նվազել է 150 հազարով: Այս մասին հայտնում է ТСН հեռուստաալիքը վկայակոչելով պետական վիճակագրական ծառայության հաղորդած տվյալներին: Ըստ ժողովրդագրագետների, հատկապես բարձրացել է մահացությունը, սակայն այդ երկրի բնակչության նվազման հիմնական պատճառը շարունակում է մնալ ցածր ծնելիությունը: Ծնելիությամբ, հիշեցնենք, որ Ուկրաինան աշխարհում զբաղեցնում է 172-րդ տեղը: Բնակչության հետ կապված խնդիրների շարքում նշվում են ռազմական հակամարտությունը, որն առկա է այս երկրի արեւելքում, ֆինանսական ծանր վիճակը, սոցիալական երաշխիքների բացակայությունը: