Աստղագուշակ դեկտերմեբրի 17-ի համար

Աստղագուշակ դեկտերմեբրի 17-ի համար
**Խոյ**. Օրը հարմար է նրանց համար, ովքեր այսօր նախատեսում են զբաղվել գնումներով: Հաջող կանցնեն նաեւ ուղեւորությունները, տեղափոխությունները: Մի շտապեք ոչ մի հարցում: Կարող եք հանգստանալ, վերականգնել ուժերը: Խրոնիկ հիվանդությունները, հնարավոր է, որ այսօր կրկին գլուխ բարձրացնեն:



**Ցուլ**. Խոչընդոտներ կարող է ի հայտ գան այնտեղ, որտեղ դուք առհասարակ չեք սպասում: Հետաձգեք հարաբերությունների պարզումը, մեղավորների փնտրտուքները: Մի մոռացեք, որ պարտականություններ ունեք ընտանիքի առաջ: Կենտրոնացեք ընթացիկ հարցերի լուծման վրա: Ավելի շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդում:



**Երկվորյակ**. Ամենալավ ժամանակը չէ պետական պաշտոնյաների հետ շփման համար: Դրամական հարցերում եղեք հատկապես ուշադիր: Սպասվող դրամական հոսքերը կարող է ուշանան:



**Խեցգետին**. Ինքնաբուխ գործեր մի կատարեք: Եթե զգում եք, որ ձեր շուրջ իրավիճակը սկսում է լարվել, փորձեք մեկուսանալ եւ խուսափել ուշադրության կենտրոնում հայտնվելուց: Լավ ժամանակ է հին կապերը վերականգնելու համար: Ընկերների հետ քննարկեք համատեղ գործեր սկսելու նախագծեր:



**Առյուծ**. Ավելի շատ վստահեք ձեր ներքին ձայնին, հատկապես, եթե խոսքը վերաբերվում է մարդկանց հետ շփումներին, ովքեր կասկածահարույց են: Պարտք մի տվեք ոչ մեկին, քանի որ հետ ստանալը կլինի շատ դժվար:



**Կույս**. Աշխատավայրում չափազանց ակտիվություն մի ցուցաբերեք, այլապես հավելյալ պարտականություններ կստանաք, առանց վճարման հավելման: Հարաբերությունները հարազատների հետ պետք է կառուցվեն իմաստնության եւ համբերատարության վրա: Զերծ մնացեք քննադատությունից:



**Կշեռք**. Աշխատավայրում ամեն բան լավ է: Ավելի շատ ժամանակ հատկացրեք հարազատների հետ ժամանակ անցկացնելուն: Երեկոն փորձեք անցկացնել միայնակ լավ ֆիլմ նայելով կամ հետաքրքիր վեպ կարդալիս: Այն կօգնի ձեզ լիարժեք լիցքաթափվել:



**Կարիճ**. Այսօր կշփվեք կոլեգաների, ընկերների եւ բարեկամների հետ եւ գոհ կմնաք շփման ընթացքում ստացած տեղեկություններից: Նյարդայնացնող գործերը ավելի լավ է հետաձգել: Հոգ տարեք սեփական առողջության համար:



Աղեղնավոր. Օրը կարող է այնքան էլ հաջող չդասավորվել, սակայն միայն այն պատճառով, որ ինքնավստահության ու կայունության պակաս եք զգում: Լավ ինքնազգացողության ու բարձր տրամադրության համար կարեւոր է շրջապատի հետ փոխզիջման գնալը: Սիրելիին փորձեք գոնե ինչ որ բանով ուրախացնել:



**Այծեղջյուր**. Այժմ հարկ է, որ ավելի վճռական լինեք: Օրը լի է գայթակղություններով: Լավ հնարավորություններ կընձեռվեն ձեր համար ապագայի հետ կապված: Այսօր հատկապես խուսափեք մեկուսանալուց:



**Ջրհոս**. Հավատացեք, որ հաջողությունը ձեր ուղեկիցն է, եւ այդպես էլ կլինի: Օրը հարմար է սիրային հարցեր կարգավորելու համար: Կարող եք նաեւ ուղեւորությունների մեկնել:



**Ձկներ**. Լուրջ տհաճություններ չեն լինի: Փորձեք ձեր օրը լցնել վառ տպավորություններով: Եթե սիրելին կփորձի նախաձեռնողականություն ցուցաբերել, ապա մի արգելեք:



.