Աշխարհի 2018թ. ակումբային առաջնություն․ «Ռեալն» ընդդեմ «Գրեմյոյի»

Աշխարհի 2018թ. ակումբային առաջնություն․ «Ռեալն» ընդդեմ «Գրեմյոյի»
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին տեղի կունենա Աշխարհի 2018թ. առաջնության եզրափակիչ հանդիպումը՝ Մադրիդի «Ռեալը» կհանդիպի բրազիլիայի առաջնությունը ներկայացնող «Գրեմիոյի» հետ: Հանդիպումը տեղի կունենա Աբու Դաբիի «Շեյխ Զայեդ» մարզադաշտում (Արաբական Միացյալ Էմիրություններ)։



Հայտնի է, որ խաղը կսպասարկի մեքսիկացի Սեսար Ռամոս Պալասուելոսը։ Խաղի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 21։00-ին։ Բրազիլացիները մինչ այս երկու անգամ մասնակցել են Միջմայրցամաքային Գավաթի խաղարկությանը՝ 1983 թվականի եզրափակչում հաղթելով «Համբուրգին», իսկ 1995 թվականին հետխաղյա 11 մետրանոցներով պարտվելով «Այաքսին»:



«Ռեալը» երկու անգամ նվաճել է Միջմայրցամաքային գավաթը, իսկ հետո երկու անգամ հաղթանակ տարել Աշխարհի 2014 և 2016թթ. ակումբային առաջնություններում



Հեշեցնենք, որ ընթացիկ խաղարկությունում Մադրիդի «Ռեալը» կիսաեզրափակչում հաղթել է «Ալ Ջազիրային»: Բրազիլական ակումբը այս տարի իր պատմության մեջ երրորդ անգամ նվաճեց «Լիբերտադորեսի» Գավաթը` եզրափակչում հաղթելով արգենտինական «Լանուսին»: Հարձակման գծում թիմի առաջատարը նախկինում Դորտմունդի «Բորուսիայում» ելույթ ունեցած Լուկաս Բարիոսն է: Մադրիդի «Ռեալը» մինչ այս պաշտոնական խաղերում չի հանդիպել «Գրեմիոյին»։



«Ռեալ»-«Գրեմիո» հակամարտությունից «Ռեալը» մինչ այս չի հանդիպել «Գրեմիոյին» պաշտոնական խաղերում: Բուքմեյքերները «Ռեալի» հաղթանակը գնահատում են 1,30, իսկ «Գրեմիոյի» հաղթանակը` 11,00 գործակցով:



**Կորյուն Սիմոնյան**