Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է «գրին քարտը»

Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է «գրին քարտը»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է Green Card վիճակախաղը, նշելով, որ այդ վիճակախաղի միջոցով ամենավատերն են ժամանում Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում է VOA-ն: Թրամփը հիշեցրել է, որ վերջին ահաբեկչությունները Նյու-Յորքի մեգապոլիսում իրականացվել են հենց այն անձանց կողմից, ովքեր այդ վիճակախաղի շնորհիվ են ժամանել Միացյալ Նահանգներ եւ դա արդեն ԱՄՆ իմիգրացիոն քաղաքականության թուլությունն է ցույց տալիս: Թրամփը նաեւ ասել է, որ ինքը քայլեր է ձեռնարկում այդ ոլորտում խոցելի կետերը արագորեն վերացնելու համար: Հիշեցնենք, որ Թրամփը դիմել էր Կոնգրեսին, հորդորելով վերջ տալ իմիգրացիոն վիճակախաղին: ԱՄՆ նախագահը ցանկանում է այն ենթարկել արմատական փոփոխությունների: