Երկրաշարժ` Իրանում

Երկրաշարժ` Իրանում
Երկրակեղեւը շարունակում է անհանգիստ մնալ Իրանում: Երկրի արեւելյան հատվածում տեղի է ունեցել երկրաշարժ: Նշենք, որ վերջին երկու օրերի ընթացքում Իրանում կրկին ակտիվացել են երկրակեղեւի ցնցումները: Երկրաշարժի ուժգնությունը կազմում է 4,4 մագնիտուդ, ըստ Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական ընկերության հաղորդած տվյալների: Էպիկենտրոնը գտնվում է Քերման քաղաքից 65 կմ դեպւ հյուսիս-արեւելք: Օջախի խորությունը կազմում է  5 կմ: Զոհերի, տուժածների եւ ավերածությունների մասին հաղորդումներ չկան: