Օրբելյանն ու Մանսուրյանը՝ «Գրեմիի» թեկնածուներ

Օրբելյանն ու Մանսուրյանը՝ «Գրեմիի» թեկնածուներ
Նյու Յորքում 2018-ի հունվարի 28-ին կայանալիք «Գրեմմի»-ի 60-րդ հոբելյանական մրցանակաբաշխությանը ներկայացված է նաեւ Հայաստանը՝ միաժամանակ երկու արվեստագետներով։ Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հետ «Գրեմմի»-ի թեկնածու է «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում ներկայացված «Սվիրիդով. հեռացող Ռուսաստան» սկավառակի համար: Ձայնագրությունն արվել է այն ժամանակ, երբ նա արդեն հիվանդ էր, իսկ մրցանակաբաշխությանն առաջադրվելու լուրը ստացվել է հենց այն օրը, երբ Մոսկվայում հրաժեշտ տվեցին Դմիտրի Խվորոստովսկուն։



Մյուս երաժիշտը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն է, ում «Ռեքվիեմ»-ը ներկայացված է «Գրեմմի»-ի երկու անվանակարգերում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» եւ «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»: Ի դեպ, նա «Գրեմմի»-ի նախադռանն է արդեն երկրորդ անգամ։ Առաջին անգամ 2004-ին էր, երբ նա ներկայացված էր ալտահարուհի Քիմ Քաշքաշյանի հետ։