Հակաահաբեկչական գործողություն Նալչիկում, մեկ գրոհային լիկվիդացվել է

Հակաահաբեկչական գործողություն Նալչիկում, մեկ գրոհային լիկվիդացվել է
Մեկ գրոհային լիկվիդացվել է ՌԴ Կաբարդինո-Բալկարիայի ինքնավար հանրապետությունում տեղի ունեցած հակաահաբեկչական հատուկ գործողության հետեւանքով: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդման, հակաահաբեկչական գործողությունն իրականացվել է ՌԴ դաշնային ինքնավար սուբյեկտի Ուրվանսկի շրջանում: Նշվում է, որ ուժայինների շրջանում զոհեր չկան: Հաղորդվում է նաեւ, որ լիկվիդացվել է ուժայինների մեքենայի վրա հրազենային կրակ բացած գրոհայինը: