6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ` Ինդոնզեիայում

6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ` Ինդոնզեիայում
6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Ճավա կղզու հարավային ափերի մոտ: Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ճավա կղզում գտնվող Բանդունգ կղզուց 129 կմ դեպի հարավ: Օջախի խորությունը կազմում է 122 կմ: ТАСС-ի հաղորդմամբ, Բանդունգի բնակչությունը վերջին տվյալներով կազմում է 2 միլիոն: Նախնական տվյալներով երկրաշարժի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել` հինգը: Կան ավերածություններ: