Նկարիչներն աջակցում են բանակին (ֆոտո)

Նկարիչներն աջակցում են բանակին (ֆոտո)
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է «Նկարիչները հայոց բանակին» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված է հայ ժամանկակից նկարիչների շուրջ 70 աշխատանք: Սա ԱՄՆ-ում` Նյու-Յորքում կայանալիք բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունն է։ Աճուրդից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:



Երեկ պնախարար Վիգեն Սարգսյանը շրջել է Ժամանակակից արվեստի թանգարանում բացված ցուցահանդեսում, զրուցել արվեստագետների հետ, ծանոթացել ներկայացված աշխատանքներին, շնորհակալությունն է հայտնել նկարիչներին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար: