Արտարժույթի ներբանկային շուկայում հայկական բանկերի կողմից գնվել է 126,640,394 ԱՄՆ դոլար

Արտարժույթի ներբանկային շուկայում հայկական բանկերի կողմից գնվել  է 126,640,394 ԱՄՆ դոլար
Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է դեկտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների շաբաթական ամփոփ տվյալները։



Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 126,640,394 ԱՄՆ դոլար  482.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  120,505,239 ԱՄՆ դոլար 484.21 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:



Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 20,232,891 դոլարի առք և վաճառք 482.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:



«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:



Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 19,270,419 եվրո 568.23դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 24,579,747 եվրո 570.46 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:



Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:



Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,450,741,046  ՌԴ ռուբլի 8.15 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 746,149,912 ՌԴ ռուբլի 8.24 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:



Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:



Դեկտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 55.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 119.5 մլն ԱՄՆ դոլար: