Ալեքսեյ Ուլյուկաեւը դատապարտվեց ութ տարվա ազատազրկման

Ալեքսեյ Ուլյուկաեւը դատապարտվեց ութ տարվա ազատազրկման
Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը այսօր` դեկտեմբերի 15-ին, դատապարտվեց ութ տարվա ազատազրկման եւ 130 միլիոն ռուբլի տուգանքի: Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը: Վճիռը ուժի մեջ մտնում է հրապարակման պահից եւ դատարանի դահլիճում արդեն Ալեքսեյ Ուլյուկաեւը վերցվեց հսկողության տակ: Նշենք, որ Ալեքսեյ Ուլյուկաեւը մեղադրվում էր $2 միլիոն կաշառք պահանջելու մեջ Роснефть-ի ղեկավար Իգոր Սեչինից: