Հոնդուրասում ցրտահարությունից երեք մարդ է մահացել

Հոնդուրասում ցրտահարությունից երեք մարդ է մահացել
Երեք մարդ է մահացել Կենտրոնական Ամերիկայի Հունդուրաս պետությունում` այդ երկրի համար աննախադեպ ցածր ջերմաստիճանի պատճառով ցրտահարվելով: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: Մահացու ելքով ցրտահարության դեպքերը տեղի են ունեցել Ինտիբուկա եւ Կոպան նահանգներում: Ցրտահարված դիակները հայտնաբերվել են փողոցում: Նշենք, որ առաջիկա օրերին եւս Կենտրոնական Ամերիկայում կպահպանվի + 3- +4 աստիճան ջերմաստիճանը: Նշենք, որ եղանակային անոմալիաները շարունակվում են մոլորակի մյուս ռեգիոններում եւս: Մինչ Եվրոպայում առատ ձյուն է տեղում, Կալիֆորնիայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները, նորանոր տարածքներ հրո ճարակ դարձնելով: