Իսլամական համագործակցության կազմակերպությունը Արեւելյան Երուսաղեմը հռչակեց որպես Պաղեստինի մայրաքաղաք

Իսլամական համագործակցության կազմակերպությունը Արեւելյան Երուսաղեմը հռչակեց որպես Պաղեստինի մայրաքաղաք
Ստամբուլում նախօրեին տեղի ունեցած Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ որոշում է կայացվել Արեւելյան Երուսաղեմը ճանաչել որպես Պաղեստին պետության մայրաքաղաք: Գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում, ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, ԻՀԿ երկրները կոչ են անում աշխարհի պետություններին եւ միջազգային կազմակերպություններին եւս գրավյալ Արեւելյան Երուսաղեմը ճանաչել որպես Պաղեստինի մայրաքաղաք:



Միաժամանակ նաեւ ԻՀԿ-ն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կկրի ողջ հետագա պատասխանատվությունը, եթե հետ չկանչի Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր ոչ-օրինական որոշումը: ԻՀԿ-ում գտնում են, որ ԱՄՆ-ն ոտնահարել է պաղեստինցի ժողովրդի իրավունքները եւ իրավունք չունի այլեւս միջնորդական առաքելությամբ հանդես գալ պաղեստինա-իսրայելական հակամարտությունում:



Նշենք, նաեւ, որ հռչակագրում հորդոր է ուղղվել ՄԱԿ ԱԽ-ին` Արեւելյան Երուսաղեմի կարգավիճակի հետ կապված փաստաթուղթ մշակելու առնչությամբ: