«Հրապարակ»․ Ավագների խորհուրդը մեռա՞վ

«Հրապարակ»․ Ավագների խորհուրդը մեռա՞վ
«Ավագների խորհուրդը մեռա՞վ. կեցցե «երիտասարդ» Հանրապետակա՞նը»,- հարցրինք ՀՀԿ գաղափարական պատասխանատուներից մեկին։ «Ոչ, Ավագների խորհրդի ստեղծումը ՀՀԿ կանոնադրությամբ է սահմանված, կարծում եմ` գարնանից արդեն կսկսի իր գործունեությունը»: Կարծիք կա, որ այն ստեղծվում էր հիմնականում Գալուստ Գրիգորիչի «համար», որպես պատգամավոր չդառնալու բոնուս, որն իր հովանոցի տակ պետք է հավաքեր պատգամավոր չդարձած, սակայն վաստակ ունեցող ԱՄԿ-ականներ Ռազմիկ Զոհրաբյանին, Վազգեն Կարախանյանին, նաեւ` Մկրտիչ Մինասյանին եւ այլոց, բայց քանի որ «ընտանիքը» որոշեց, որ Սահակյան-ավագն անպայմանորեն պետք է պառլամենտում լինի, մոռացության մատնվեց նաեւ Ավագների խորհուրդը: «Այդպես չէ. «ժրեցների» այդ խումբը բարոյական իր հեղինակությամբ շատ հարցեր ունի լուծելու, ստեղծվելուց հետո այն հանդիպումներ-քննարկումներ է ունենալու բոլոր մակարդակներում, մարզեր է այցելելու, երիտասարդների հետ է աշխատելու»: