Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեն թույլատրել է մարզիկներին հանդես գալ չեզոք դրոշի ներքո

Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեն թույլատրել է մարզիկներին հանդես գալ չեզոք դրոշի ներքո
Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեն թույլատրել է ռուս այն մարզիկներին, ովքեր կարող են մասնակցել Օլիմպիական 2018-ի խաղերին, հանդես գալ չեզոք դրոշի ներքո: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն: Ըստ հաղորդման, Օլիմպիական ժողովը, որի նիստը տեղի է ունեցել այսօր, նաեւ որոշում է կայացրել աջակցել այն բոլոր մարզիկներին, որոնք չեն ստացել Օլիմպիական խաղերին մասնակցելու հրավեր, կամ ստանալով, հրաժարվել են հանդես գալ: Հիշեցնենք, որ ՄՕԿ-ը որակազրկել է ՌՕԿ եւ արգելել նրան մասնակցել հաջորդ տարի Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերից: