«Հրապարակ»․ Մեկ միլիոն դրամ՝ որդի կորցրած ընտանիքներին

«Հրապարակ»․ Մեկ միլիոն դրամ՝ որդի կորցրած ընտանիքներին
2014-ից սկսած՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին բժիշկ-ազատամարտիկ Վահե Բադալյանի կողմից («Ֆասթ կրեդիտ կապիտալ» վարկային կազմակերպության նախագահ) մեկ միլիոն դրամ է հանձնվում։ Դեկտեմբերի 15-ին կազմակերպված միջոցառումը մի քիչ կտարբերվի նախորդներից, որովհետեւ «հետադարձ» ուժ կունենա՝ գումար կհատկացվի ոչ միայն 2017-ին, այլեւ 2013-ին որդի կորցրած ընտանիքներին, եւ ամեն տարի կշարունակվի ավանդույթը՝ այդպես «հետադարձով» հասնելով որդի կորցրած բոլոր ընտանիքներին: Հիշեցնենք, որ «Ֆասթ կրեդիտը», ինչպես այլ վարկային կազմակերպություններ, 18-24 տոկոս տոկոսադրույքով վարկեր է տրամադրում ՀՀ քաղաքացիներին, իսկ դա աշխարհում աննախադեպ բարձր տոկոսադրույք է։