«Ժարիտ Գրիշը» «Թունելի Հակոբին ժարիտ է անում»

«Ժարիտ Գրիշը»  «Թունելի Հակոբին ժարիտ է անում»
ՕՄՕՆ-ի վետերանների միության նախագահ, ազատամարտիկ գնդապետ Գրիշա Սարգսյանը [հայտարարություն է տարածել, որով ցավում և դատապարտում է իր իսկ բառերով **՝ «ՀՀ ԱԺ ՀՀԿ֊ ական պատգամավոր, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, տխրահռչակ Հակոբ Հակոբյանի շուրթերից հնչած ամոթալի և խայտառակ մեկնաբանությունների շուրջ ծավալված զարգացումներին»։**](https://web.facebook.com/grisha.sargsyan.1004?fref=ts)



«Ժարիտ Գրիշ»  մականվան մասին Գրիշա  Սարգսյանն այսպես է արտահայտվել․



**«Պատերազմի դաշտում իր ջոկատով ուր մտնում էր, առանց զոհերի, առանց վիրավորների դուրս էր գալիս հաղթանակած: «Այդ ժամանակվա ներքին գործերի փոխնախարար Կարլեն Թորոսյանն ասաց. «Գրիշին ուղարկեք, որտեղ ուղարկում ենք ժարիտ ա անում»: Մի քանի գաղտնի հատուկ առաջադրանքներ հանձնարարեց, որը գնացի եւ որպես հրամանատար փառքով կատարեցի, դրանից հետո իմ մարտական անունը «Ժարիտ Գրիշ» դրեցին»։**



Մի փոքրիկ հատված ներկայացնենք Գրիշա Սարգսյանի  հայտարարությունից և պարզ կլինի, թե նա ինչ խնամքով է «ժարիտ անում» Հակոբ Հակոբյանին․



**«Անձամբ ես, որպես մարտունեցի, իսկ Մարտունին հայ ժողովրդին բազմաթիվ պատվավոր, անվանի ու թասիբով զավակներ է պարգևել, գտնում եմ, որ նույնպես Մարտունու ծնունդ այդ մարդը խայտառակում է մեր անունն ու մեր անկրկնելի հայրենի եզերքի պատիվը։**



**Երկու տասնյակից ավելի տարիներ աշխատավոր մարտունեցիների հաշվին իր չակերտավոր փառքն ու անունը ամրագրած և միլիոններ կուտակած այս անձնավորությունից մեր տարածաշրջանը ոչ մի խելամիտ քայլ այդպես էլ չի տեսել։**



**Ընդհակառակը, նա միայն վնասներ է հասցրել մեր շրջանին և արժանացել հարյուրավոր ընտանիքների բողոք֊դժգոհություններին։**



**Ընդամենը մեկ օրինակ բերեմ. նրա կառուցած 3 հիդրոկայանները ջրազրկել են երեք գյուղերի։**



**Փոխարենը՝ նա հարստացել ու շարունակում է հարստություն դիզել՝ մազաչափ անգամ չմտածելով առանց ջրի մնացած մարդկանց մասին՝ տեղը եկած ժամանակ շեշտելով, որ գյուղացին չպետք է քաղաք գա, այլ պիտի մնա գյուղում և հող մշակի…»**



Ա՜յ այսպես են «կարտոլը ժարիտ անում»,  սովորեք․․․



Հասմիկ Բաբաջանյան