Ճապոնական գնորդին հետաքրքրում է հայկական արտադրանքը

Ճապոնական գնորդին հետաքրքրում է հայկական արտադրանքը
Ճապոնական գնորդին հետաքրքրում են հայկական գինին, մեղրը եւ չրերը։ Այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին։



«Կարծում եմ Ճապոնիայում կհետաքրքվեն հայկական գինիով, մեղրով եւ չրերով»,- մասնավորապես նշել է դեսպանը։



Ասուլիսի ժամանակ դեսպանը տեղեկացրել է, որ ամեն տարի Ճապոնիայում սննդի ցուցահանդես է անցկացվում։



2018 թվականին այդ ցուցահանդեսին մասնակցելու են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները, որոնք ըստ տեղեկության կներկայացնեն գինի, կոնյակ, մեղր, չիր եւ ճապոնական գործընկերների հետ գործարար հարաբերություններ կհաստատեն:



«Հետաքրքիր են նաեւ ՏՏ, զբոսաշրջության եւ գյուղատնտեսության ոլորտներում ներդրման հնարավորությունները: Կառավարությունները նախատեսում են ներդրումների խթանման շուրջ համատեղ ծրագրի մշակում»,- իր խոսքում նշել է Էյջի Տագուչին: