Սաակաշվիլու կինն ահազանգել է, որ Միխեիլ Սաակաշվիլուն ցանկանում են արտահանձնել Վրաստանին

Սաակաշվիլու կինն ահազանգել է, որ Միխեիլ Սաակաշվիլուն ցանկանում են արտահանձնել Վրաստանին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կինը` Սանդրա Ռուլովսը ահազանգել է, որ Վրաստանի եւ Ուկրաինայի իշխանությունները գործում եմ համագործակցաբար եւ Կիեւը ցանկանում է Սաակաշվիլուն արտահանձնել Թբիլիսիին: Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը: Սանդրա Ռուլովսը հայտարարել է, որ ինքն ապավինում է ուկրաինական արդարադատությանը, որն արդեն այսօր կկայացնի որոշում իր ամուսնու խափանման միջոցի հետ կապված: Նա նկատել է իր խոսքում, որ ամենայն հավանականությամբ դատարանի փոխարեն որոշումը արդեն կայացվել է ուկրաինական իշխանությունների կողմից, եւ դատարանը դրա միայն բարձրաձայնողն ու ամրագրողն է լինելու: