Գինեգործների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն

Գինեգործների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն
Ագբա Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը և «ՍԵՄԻՆԱ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ» խորհրդատվական ընկերության տնօրեն Վահե Քեուշգուերյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին: Ընկերությունները կհամագործակցեն Հայաստանում գինի արտադրող կազմակերպությունների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։



«Այժմ ԱԳԲԱ Լիզինգը մշակում է նոր, ավելի ճկուն ֆինանսական գործիքներ, որոնք լիզինգի միջոցով նոր հնարավորություններ կտան մեր գինեգործներին՝ ավելի հեշտ իրագործել իրենց նախագծերը և մտահաղացումները։ Շատ ենք կարևորում «ՍԵՄԻՆԱ ՔԸՍԱԼԹԻՆԳԻ» հետ համագործակցությունը, քանի որ նրանց գինեգործության և մեր ֆինանսական ոլորտում տարիների ընթացքում կուտակած լավագույն փորձի համադրությունը թույլ կտա տեղական գինեգործներին աջակցել բիզնես գործունեության ամբողջ շղթայի ընթացքում»,-նշեց ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:



«Բարձրակարգ գինի կարելի է պատրաստել միայն որակյալ խաղողից։ Ֆերմերն այն մարդն է, ով հասկանում է այս հողի ներուժը։ Հետևաբար, առաջին հերթին պետք է ներդրումները սկսել ֆերմերներից: Նախագծի ընթացքում նախատեսվում է գինեգործության վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն տրամադևրել ֆերմերներին, միաժամանակ աջակցել իրենց սեփական բիզնեսը հիմնելու ճանապարհին»,-նշեց «ՍԵՄԻՆԱ ՔԸՍԱԼԹԻՆԳԻ» տնօրեն Վահե Քեուշգուերյանը։





ԱԳԲԱ Լիզինգը 2003թ-ին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված առաջին լիզինգային ընկերությունն է, որի բաժնետերերն են ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ Լիզինգ և Ֆակտորինգ» մասնագիտացված ընկերությունը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: ԱԳԲԱ Լիզինգը Հայաստանում լիզինգի բացարձակ առաջատարն է՝ շուկայի մոտ 80% մասնաբաժնով: