Հոկեյի «Արարատ» ակումբը երկու հաղթանակ տարավ «Խիմիկ-2»-ի նկատմամբ

Հոկեյի «Արարատ» ակումբը երկու հաղթանակ տարավ «Խիմիկ-2»-ի նկատմամբ
Երևանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում արտագնա երկու հանդիպում անցկացրեց «Խիմիկ-2»-ի հետ:



Ինչպես հայտնում են ՀԱՕԿ-ի լրատվության ծառայությունից, «Արարատը» երկու խաղերում էլ հաղթանակ է տարել, համապատասխանաբար, 6:3 և 9:1 հաշվով: 26 խաղից հետո «Արարատը» 49 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է:



Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումներն «Արարատը» կանցկացնի սեփական հարկի տակ՝ դեկտեմբերի 18-ին և 19-ին ընդունելով «Բրեստ-2»-ին: