Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացել է Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերությունը

Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացել է Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերությունը
Այս տարվա խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացել է Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերությունը (International сampaign to abolish nuclear weapons, ICAN): Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը: Մրցանակային ֆոնդը, որը կազմում է 9 միլիոն շվեդական կրոն, եւ պատվոգիրը ստացել են ICAN-ի գործադիր տնօրեն Բեթաթրիս Ֆինը ինչպես նաեւ 85-ամյա ճապոնուհի Սեցուկո Թերլոուն, ով Հիրոսիմայի միջուկային ռմբահարման վերապրողներից է եւ հանդիսանում է միջուկային զենքի արգելման համար մղվող պայքարի առաջամարտիկներից մեկը: Նոբելյան մրցանակի կոմիտեի ղեկավար Բերիտ Ռայս-Անդերսենն իր խոսքում նշել է, որ ICAN-ը ուղերձ է հղում ամբողջ աշխարհին, ասելով, որ քանի դեռ կա միջուկային զենք, աշխարհը չի կարող լինել անվտանգ, իսկ այսօր Հյուսիսյաին Կորեայում տիրող իրադրությունը ինչպես երբեք միջուկային զենքի սպառնալիքը արդիական է դարձրել մարդկության համար: