Ախուրյանի ճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր

Ախուրյանի ճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր
ՀՀ տրանսպորտի,կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում  տեղ- տեղ մերկասառույց է:



Ախուրյանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40մ:



Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են  մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:



Վթարներից, պատահարներից, խցանումներից եւ արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով  նախարարությունը վարորդներին հորդորում է երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:



ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: