Ռուսաստանում հինգ մարդ է զոհվել բնակարանային հրդեհից

Ռուսաստանում հինգ մարդ է զոհվել բնակարանային հրդեհից
Հինգ մարդ է զոհվել, որից մեկը մանկահասակ երեխա, Ռուսաստանի Իրկուտսկի մարզում տեղի ունեցած բնակարանային հրդեհի հետեւանքով: Այս մասին հայտնում է ТАСС-ը հղում տալով ՌԴ ԱԻՆ տեղի վարչության տարածած հայտարարությանը: Հրդեհը տեղի է ունեցել մարզի Ուսոլսկի շրջանում: Այրվել է իբրեւ ամառանոց կառուցված սեփական առանձնատունը: Մահացածները եղել են Անգարսկ քաղաքի բնակիչներ: Տունը եղել է փայտյա, ինչը նույնպես նպաստել է, որպեսզի կրակը բռնկվելուց հետո արագ տարածվի եւ հանգեցնի կոնստրուկցիաների փլուզմանը: Տեղում աշխատում են նաեւ իրավապահները հրդեհի պատճառները պարզելու համար: Նշվում է նաեւ, որ Ուսոլսկում ներկա պահին ջերմաստիճանը կազմում է – 30 աստիճան, ըստ Ցելսիուսի սանդղակի: