Կարտոլ ասիր, հիշեցի, Խոսրովից ի՞նչ կա․․․

Կարտոլ ասիր, հիշեցի, Խոսրովից ի՞նչ կա․․․
Գնում եմ բանջարեղենի խանութ՝  կարտոֆիլ գնելու։ Միշտ նույն տեղից եմ գնում․ ինձ էլ լավ ճանաչում են որպես կարտոֆիլի պոտենցիալ գնորդ։ Այդ հարազատությունն է ստիպում, որ տնավարի խոսեմ կարտոֆիլի մասին



-Կարտոլ ունե՞ք,- հարցնում եմ։ (Նկատի ունեմ լավ կարտոլ)



Վաճառողուհին  գործը թողնելով, սևեռվում է ինձ վրա։



-Կարտոլ ասիր, հիշեցի, դու կիմանաս,  Խոսրովից ի՞նչ կա․․․



ՀԳ Ճիշտ է, այդ պահին բոլորը փորները բռնած հռհռում էին, բայց սա հումոր չի․․․ Մականուններն էլ պատահական չեն դրվում։



Հասմիկ Բաբաջանյան