Վրաստանում չեն մտքափոխվել Սաակաշվիլու էքստրադիցիայի պահանջից

Վրաստանում չեն մտքափոխվել Սաակաշվիլու էքստրադիցիայի պահանջից
Թբիլիսն մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայից Միխեիլ Սաակաշվիլու էքստրադիցիայի պահանջից: Այս մասին հայտարարել է Վրաստանի Մշակույթի նախարար Միխայիլ Գեորգաձեն: Ինչպես հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը, վրացի նախագահը նաեւ ասել է, որ նոր հայց արտահանձնման հետ կապված չի ուղարկվելու Թբիլիսիից Կիեւին: Անդրադառնալով Սաակաշվիլու ձերբակալությանը, Գեորգաձեն ասել է, որ ուկրաինական իշխանությունները Սաակաշվիլուն շատ կոնկրետ հարցեր ունեն տալիք, շատ կոնկրետ գործերի հետ կապված եւ Թբիլիսիում հետեւում են իրադարձությունների հնարավոր զարգացումներին: Նշենք, որ սկսած 2014 թվականից Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլու դեմ մի քանի քրեական մեղադրանքներ են հարուցվել եւ գործեր հարուցվել: Նրա հանդեպ հետախուզում է հայտարարվել եւ արտահանձնման հայտ ուղարկվել Կիեւին: