Գյուղում տոնածառ չենք դնի, գումար չունենք. Գեղհովիտի գյուղապետ

Գյուղում տոնածառ չենք դնի, գումար չունենք. Գեղհովիտի գյուղապետ
Ամանորին համայնքները զարդարվում են, եւ գեղեցիկ տեսք ստանում: Փորձեցինք պարզել ինչպե̉ս եւ ի̉նչ են նախապատրաստել գյուղապետերը Ամանորին՝ համայնքը ավելի գեղեցիկ եւ գյուղացիների տոնը կրկինակի դարձնելու համար, եւ որքա̉ն գումար են համայնքի բյուջեից հատկացրել այդ ամենի համար:



Հարցում արեցինք Գեղարքունիքի մարզի համայնքի ղեկավարներին. «Պարտադիր ե´ւ դպրոցի, ե՛ւ մանկապարտեզի երեխաները նվերներ կստանան: Մերոնք են սարքում, բերած չի, որ ժողովրդին խաբենք, արտակարգ տոպրակներ ա, բոլորն էլ գոհ կլինեն»,-ասաց Դդմաշենի գյուղապետ Ավետիս Ավետիսյանը: Հարցին, թե որքա̉ն գումար են հատկացրել համայնքի բյուջեից նվերների համար, գյուղապետն ասաց. «Դեռ չգիտեմ, մոտ 300 հազար դրամ՝ 130 երեխաների համար» Գեղարքունիքի Ծաղկունք համայնքի ղեկավար Պետիկ Աղաջանյանը ասաց, որ դեռ ոչ մի բան չեն նախատեսել, ինչպես ամեն տարի, այս տարի էլ կրկին գումար կհատկացնեն դպրոցին: «Չեմ կարող ասել, ավագանու նիստ կանեք, նոր կորոշենք: Անցած տարվա նման ուզում եմ նույնը կրկնել, եթե ավագանին համաձայն լինի: Իսկ եթե ավագանին համաձայն չլինի, ոչ նվեր կտամ, ոչ էլ տոնածառ կդնեմ», -ասաց Գեղամավան համայնքի ղեկավար Վաչիկ Սաղաթելյանը:



Լճաշենի գյուղապետ Կորյուն Մարգարյանը նշեց, որ համայնքի բյուջեից 600 հազար դրամ են հատկացնում, եւ գյուղի բարերարներն էլ իրենց հերթին օգնում. «Ամեն տարի էլ մենք մեծ միջացառումներ ենք անում: 1000 հատ ամանորյա տոպրակներ ենք նախապատրաստել 1-4 –րդ դասարանի աշակերտներին, ուսուցչական կոլեկտիվին, մանկապարտեզի, արվեստի եւ սպորտդպրոցի բոլոր սաներին, փոստի, ամբուլատորիայի աշխատակիցներին, ինչպես նաեւ այն ընտանիքներին, որոնց տղաները հիմա ծառայում են բանակում, սոցիալապես անապահով 50 ընտանիքներին: Իսկ Ամանորին մեր գյուղը շքեղ տեսք է ունենում»:



Իսկ ահա Գեղհովիտ համայնքում Ամանորին անգամ տոնածառ չեն դնի: Համայնքի ղեկավար Վարդան Պողոսյան մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղում տոնածառ չեն դնում, քանի որ գումար չունեն. «Մանկապարտեզի երեխաներին Նոր Տրավան կուլոկներ կտանք: 120 երեխա է հաճախում, որի համար նախտեսել ենք 400 հազար դրամ»:



**Նելլի Կարապետյան**