Թրամփի վարչակազմը մերժել է ռուսների առաջարկը

Թրամփի վարչակազմը մերժել է ռուսների առաջարկը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մերժել է ռուսների` «չմիջամտելու»  առաջարկը: Այս մասին հայտնում է [BuzzFeed News](https://www.buzzfeed.com/johnhudson/no-deal-how-secret-talks-with-russia-to-prevent-election?utm_term=.xfPQBVwl8j#.cmDg0o4Wpd)-ը: Ըստ հաղորդման, ռուսական  կողմն առաջարկել է գործարք կնքել ներքին քաղաքականության մեջ չմիջամտելու հարցով, սակայն ամերիկյան վարչակազմը բացասական պատասխան է տվել: Նշվում է, որ առաջարկի նախաձեռնությունը եղել է ռուսական կողմից դեռեւս հուլիս ամսին, երբ Վաշինգտոնում հանդիպել են ՌԴ ԱԳՆ տեղակալ Սերգեյ Ռյաբկովն ու պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնը: Պետդեպից, ըստ հրապարակման, պատասխանել են, որ նրանք այժմ այդ հարցը չեն համարում առաջնահերթություն եւ հետեւաբար չեն կարող ընդունել: