Միխեիլ Սաակաշվիլին իր կողմնակիցներին դիմել է մեկուսարանից

Միխեիլ Սաակաշվիլին իր կողմնակիցներին դիմել է մեկուսարանից
Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի նորաստեղծ ընդդիմադիր «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին, ով ձերբակալվել էր երեկ գիշեր Կիեւի բնակարաններից մեկում, որտեղ թաքնվել էր, իր կողմնակիցներին է դիմել մեկուսարանից: Այս մասին հայտնում է Украинская правда-ն: Ըստ հաղորդման, Սաակաշվիլին կոչ է արել դեկտեմբերի 10-ին դուրս գալ փողոց բողոքի ակցիաների եւ չվախենալ ոչնչից, քանի որ իր դեմ առաջադրված մեղադրանքները կեղծ են եւ հենց այդպես են ցանկանում վախեցնել իրեն եւ իր կողմնակիցներին: Սաակաշվիլու կոչը հրապարակել է նրա փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին: