«ՀԺ». ԱԺ պատգամավորների միլիոնավոր դրամների հեռախոսավճարները

«ՀԺ». ԱԺ պատգամավորների միլիոնավոր դրամների հեռախոսավճարները
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի հանրային կապերի վարչությունն այսօր վերջապես պատասխանեց մեր գրավոր հարցմանը՝ տրամադրելով այն պատգամավորների ցանկը, որոնք բյուջեի հաշվին օգտվում են հեռախոսային խոսակցությունների վճարի արտոնությունից:



Նշենք, որ ինչպես ԱԺ-ի, այնպես էլ կառավարության եւ տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներ, օրենքով հնարավորություն ունեն օգտվել աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ արտերկրում գտնվելու ընթացքում հեռախոսավճարների, այսպես ասած, սուբսիդավորումից:



ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն այսօր մեզ տրամադրեց մի ցանկ, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում թվով 25 պատգամավոր օգտվել է այդ արտոնությունից: Ցանկում մանրամասն նշված է, թե որ պատգամավորը տարվա որ ամսին, որքան դրամի խոսակցություն է ունեցել:



Այդ պատգամավորներն են՝ Արա Բաբլոյան (ԱԺ նախագահ), Էդուարդ Շարմազանով (ԱԺ փոխնախագահ), Միքայել Մելքումյան (ԱԺ փոխնախագահ), Արփինե Հովհաննիսյան (ԱԺ փոխնախագահ), Նաիրա Զոհրաբյան, Գագիկ Մինասյան, Կորյուն Նահապետյան, Հակոբ Հակոբյան, Արմեն Աշոտյան, Վարդան Բոստանջյան, Վարդեւան Գրիգորյան, Խոսրով Հարությունյան, Հրայր Թովմասյան, Հերմինե Նաղդալյան, Արտաշես Գեղամյան, Մարգարիտ Եսայան, Գալուստ Սահակյան, Սեդրակ Սարոյան, Մանվել Գրիգորյան, Արտակ Դավթյան, Արտակ Զաքարյան, Վարդան Այվազյան, Ստեփան Մարգարյան, Էլինար Վարդանյան, Հովհաննես Սահակյան:



Ստորեւ ներկայացնում են, թե որ պատգամավորը հունվար-հոկտեմբեր ամսին, ընդհանուր առմամբ՝ որքան գումար է ծախսել հեռախոսային խոսակցության համար պետական բյուջեից:



Արա Բաբլոյան (ԱԺ նախագահ)- 152 հազար 830 դրամ



Էդուարդ Շարմազանով (ԱԺ փոխնախագահ)- **487 հազար 225 դրամ**



Արփինե Հովհաննիսյան (ԱԺ փոխնախագահ)- 0 դրամ



Միքայել Մելքումյան (ԱԺ փոխնախագահ)- 30 հազար 625 դրամ



Նաիրա Զոհրաբյան- 185 հազար 929 դրամ



Գագիկ Մինասյան- 493 հազար 287 դրամ



Կորյուն Նահապետյան- **699 հազար 463 դրամ**



Հակոբ Հակոբյան- 18 հազար 131 դրամ



Արմեն Աշոտյան- 47 հազար 664 դրամ



Վարդան Բոստանջյան- 18 հազար 283 դրամ



Վարդեւան Գրիգորյան- 25 հազար 119 դրամ



Խոսրով Հարությունյան- 33 հազար 136 դրամ



Հրայր Թովմասյան- **303 հազար 872 դրամ**



Հերմինե Նաղդալյան- **3 միլիոն 467 հազար 680 դրամ**



Արտաշես Գեղամյան- 29 հազար 756 դրամ



Մարգարիտ Եսայան- 30 հազար 139 դրամ



Գալուստ Սահակյան- 218 հազար 689 դրամ



Սեդրակ Սարոյան- **252 հազար 646 դրամ**



Մանվել Գրիգորյան- 308 հազար 64 դրամ



Արտակ Դավթյան- 183 հազար 567 դրամ



Արտակ Զաքարյան- **636 հազար 504 դրամ**



Վարդան Այվազյան- 316 հազար 324 դրամ



Ստեփան Մարգարյան- 103 հազար 447 դրամ



Էլինար Վարդանյան- 155 հազար 188 դրամ



Հովհաննես Սահակյան- 172 հազար 443 դրամ»:



_Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում_