Անահիտ Ծառուկյանը խոստացավ աջակցել օպերային երգիչ Հայկ Տիգրանյանին Գերմանիա մեկնելու հարցում

Անահիտ Ծառուկյանը խոստացավ աջակցել օպերային երգիչ Հայկ Տիգրանյանին Գերմանիա մեկնելու հարցում
«Ձայն, որը քանդեց բոլոր սահմանները»։ Այսպիսի գնահատական է տվել գերմանական հեղինակավոր պարբերականներից մեկը օպերային երգիչ Հայկ Տիգրանյանի մասին։ Տիգրանյանը հոկտեմբերի 20-22-ը Գերմանիայի երեք քաղաքներում ունեցած համերգների ընթացքում արժանացել է գերմանացի հանդիսատեսի բարձր գնահատանքին։ Իսկ Ֆրանկֆուրտի օպերային թատրոնում հանդիսատեսը հայ երգչին հոտնկայս է ճանապարհել։ Դեկտեմբերի 12-ին Հայկ Տիգրանյանը նորից պետք է մեկնի Գերմանիա՝ մասնակցելու Դյուսելդորֆ քաղաքում անցկացվելիք լսումներին։ Դրան մասնակցելու են աշխարհի տարբեր երկրների առաջատար օպերային երգիչներ, հրավիրվածների թվում է նաև մեր հայրենակիցը։ Դյուսելդորֆ մեկնելու ծախսերը հոգալու համար նա դիմել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։ Հայկ Տիգրանյանին ընդունել է հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանը՝ Գագիկ Ծառուկյանի դուստրը։ Նա նշեց, որ իրենց ընտանիքը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում մշակույթի ոլորտն ու պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայկին Գերմանիա մեկնելու և միջոցառմանը հավուր պատշաճի ներկայանալու հարցում։