Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը ՓՄՁ-ների համար Ծաղկաձորում դասընթաց է կազմակերպել (ֆոտո)

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը ՓՄՁ-ների համար Ծաղկաձորում դասընթաց է կազմակերպել (ֆոտո)
Ծաղկաձորում գործող հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների համար Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից իրականացվել է երկօրյա բիզնես դասընթաց։



«Մենք անընդհատ ընդլայնում ենք իրականացվող բիզնես դասընթացների թեմատիկ և աշխարհագրական ընդգրկումը, մշակում և ներդնում ենք նոր մոդուլներ։ Արդեն ունենք 13-ը, շարունակելու ենք ավելացնել թեմաները և ներառելու ենք նոր ուղղություններ, քանի որ արդյունքը ակնհայտ է, մասնակիցների կողմից էլ մշտապես ստանում ենք դրական արձագանքներ»,- իր խոսքում նշել է բանկի զարգացման և մարքեթինգի վարչության պետ Արսեն Մելքոնյանը:



Ծաղկաձորում իրականացված բիզնես դասընթացները ներառել են տուրիզմի զարգացմանն ուղղված և նոր ներդրված մոդուլի՝ «Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ», «Հոգատարություն հյուրերի նկատմամբ», «Մոտիվացիա և կադրերի պահպանում», «Հյուրանոցային ծառայությունների վաճառք» թեմաները:



17 տարբեր փոքր և միջին ձեռնարկությունների շուրջ 30 ներկայացուցիչ մասնակցել են դասընթացին, որը վարել են բանկի միջին և ավագ օղակի ղեկավար աշխատակիցներ։ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից մինչ օրս իրականացված շուրջ 60 դասընթացի մասնակցել են շուրջ 700 ՓՄՁ ներկայացուցիչ ավելի քան 420 կազմակերպությունից: