«Իքս ֆակտոր 4»-ից հայտնի Ծյոմը՝ նոր տեսահոլովակի մասին

«Իքս ֆակտոր 4»-ից հայտնի Ծյոմը՝ նոր տեսահոլովակի մասին
«Իքս ֆակտոր 4» նախագծից հայտնի Ծյոմ Հակոբյանը վերջերս երաժշտասեր հանդիսատեսի դատին է ներկայացրել իր «You need what i need» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը։ Թեև երգիչը կես կատակ, կես լուրջ նշում է, որ այն ավելի շուտ «փոքրիկ հոլովակ» է։ Մինիմալիստիական շեշտադրությամբ տեսահոլովակի հեղինակը Անահիտ Թարջիմանյանն է, երաժշտության հեղինակը՝ Գևորգ Գևորգյանը։



Ծյոմ Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երգը նոր չէ, ունի 3 տարվա պատմություն․ «Երգը ստեղծվել է 3 տարի առաջ՝ ծննդյանս օրը, ուղղակի ինչ-ինչ պատճառներով չէինք կարողանում երգը թողարկել, բայց վերջերս ես հասկացա, որ արդեն ճիշտ ժամանակն է։ Վերաձայանգրեցի ու նկարեցինք այս «փոքրիկ տեսահոլովակը»։ Երգի համար շնորհակալ եմ Գևորգ Գևորգյանին, խոսքերի հեղինակ Ն․Օ․-ին, տեսահոլովակի համար էլ շնորհակալ եմ Անահիտ Թարջիմանյանին»։