Ամերիկյան Poseidon-ը հետախուզական թռիչք է իրականացրել Ղրիմի մերձակայքում

Ամերիկյան Poseidon-ը հետախուզական թռիչք է իրականացրել Ղրիմի մերձակայքում
ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող պարեկային P-8A Poseidon ինքնաթիռը հետախուզական թռիչք է իրականացրել Ղրիմի մերձակայքում: Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը: Ըստ հրապարակման, ինքնաթիռը օդ է բարձրացել Սիգոնելլայի ավիաբազայից, որը գտնվում է իտալական Սիցիլիա կղզում եւ պտտվել է մի քանի ժամ Սեւաստոպոլ քաղաքից դեպի արեւմուտք գտնվող տեղամասի երկնքում: Նշվում է, որ ժամանակ առ ժամանակ այն ընդհուպ մոտեցել է ռուսական ծովային սահմանին, գտնվելով 7,6 հազար մետր բարձրության վրա: