Պաղեստինը հրաժարվել է խաղաղ կարգավորման բանակցությունների ԱՄՆ միջնորդական առաքելությունից

Պաղեստինը հրաժարվել է խաղաղ կարգավորման բանակցությունների ԱՄՆ միջնորդական առաքելությունից
Պաղեստինը հրաժարվել է արաբաիսրայելական հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացի ամերիկյան միջնորդությունից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Ադբել Հաֆըզ Նոֆալը: «Մինչեւ վերջին պահը մենք չէին հավատում, որ ԱՄՆ նախագահ Թրամփը կգնա այդ վտանգավոր քայլին: Կարծում եմ, որ նա ռեգիոնում քաոս եւ դժոխք կստեղծի: Ոչ մի պաղեստինցի եւ ոչ մի արաբական պետության առաջնորդ չի ընդունի այդ քայլը, որն արվեց Թրամփի կողմից»,- ասել է դեսպան Նոֆալը` Երուսաղեմի` Իսրայելի մայրաքաղաք ճանաչումը որակելով որպես ցնորամիտ քայլ: Դեսպանը նաեւ ասել է, որ այս պահից սկսած Պաղեստինն ու պաղեստինցիները հրաժարվում են ԱՄՆ միջնորդական առաքելությունից: