«Ժամանակ». Քվեատուփեր լցոնող ընտրակեղծարարը Շենգավիթի թաղապետարանում պաշտոն է ստացել

«Ժամանակ». Քվեատուփեր լցոնող ընտրակեղծարարը  Շենգավիթի թաղապետարանում պաշտոն է ստացել

«Ժամանակ» թերթը գրում է. «Բոլոր ընտրություններին ՀՀԿ-ի, Սամվել Ալեքսանյանի համար խախտումներով ձայն հավաքող, Մալաթիայի տարածքում քվեատուփերը լցոնող Կարապետ Շահինյանն օրերս նշանակվել է Շենգավիթի թաղապետարանի աշխատակազմի քարտուղար:

Ուշագրավն այն է, որ այս նշանակման մասին քաղաքապետարանի կայքում ոչ մի տեղեկություն չկա: Մինչդեռ բոլոր վարչական շրջանների աշխատակազմերի ղեկավարների ու քարտուղարների անունները կայքում նշված են: Կարապետ Շահինյանի ո'չ անունը, ոչ լուսանկարը նշված չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում