Կուխնյայում հավաքվել են՝ լուլուներով, բանով․․․

Կուխնյայում հավաքվել են՝ լուլուներով, բանով․․․

Ոնց որ Հայաստանը խաղալիք լինի, ինքն էլ կյանքում խաղալիք չտեսած երեխա։ Խաղալիքը ձեռքն է ընկել՝ չգիտի հետը ինչպես վարվի։ Դրանից առաջ էլ մի խաղալիք էր ունեցել՝ Արցախը։ Իրենից ուժեղները  ձեռքից վերցրել  էին։ Հիմա նրա մասին անգամ մոռացել է։ Աչքը վախեցրել են՝ թե Արցախի մասին ձեն հանեցիր՝ տփոց կուտես։ Հիմա ձեռքը ընկած նոր խաղալիքին է նայում ու հպարտանում, որ աջ ու ձախից ուզում են «իր խաղալիքին ձեռք տան»։ Ազգային ժողովը  ոնց որ Նիկոլի «կուխնյան լինի՝ տնեցիքով»՝ լուլուներով, բանով։ Հարցնում են՝ խաղալիքդ ու՞ր է։ Խոսքը Հայաստանի մասին է։ Ինքն էլ պատմում է, որ խաղալիքի գլուխն ու ոտքերը պոկել, թռցրել, տարել են։ Բայց դե լուլուներով կգնան՝ ոտերն ու գլուխը հետ կբերեն։ 

Ասում է՝ նախորդ տարվա մայիսի 12-ին 40 քառակուսի կմ տարածք օկուպացրել են Հայաստանից։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ևս 10 քառակուսի կմ  օկուպացրել են մեր երկրից: Մեկը ասի՝ բա որ մայիսի 12-ին խաղալիքդ տարել էին, խի՞ չէիր մի հատ ճռռում, տնքում։ Թույլ տեղ են ճարել՝ գլխիդ տալիս ու ձեռիցդ առնում  են։ Հիմա ի՞նչ անեն լուլուները, որ 10 քառակուսի կմ էլ են տարել։  Այ հենց դրա համար «կուխնյայում տնեցիքով հավաքվել են»՝ Հայաստանի օկուպացման ու զոհերի մասին են խոսում։ Կուխնյայում հավաքվել ու Հայաստան խաղալիքի մասին են խոսում։ 
Լավ, ասենք թե Նիկոլ Փաշինյանի ու իր տնեցիքի համար Հայաստանը խաղալիք է, ձեզ համար ի՞նչ է։